Ինչպես հաղորդում է "Грузия Online"-ը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները "Միացյալ Ազգային շարժում" կուսակցությունից,ցույց են արել Թբիլիսիում ՌԴ-ի նախկին դեսպանատան առաջ՝ընդդեմ ռուսաստանյան "Գազպրոմ"-ի և Վրաստանի իշխանությունների միջև շարունակվող բանակցությունների...Վրաստանը թուրք-ադրբեջանական լծի տակ դրած Վրսատանի նախկին նախագահը վերջին ճիգերն է գործադրում՝խափանելու ՌԴ-ի և Վրաստանի միջև դեռ շարունակվող "գազային" բանակցությունները...Մ.Սաակաշվիլիի կողմանկիցները ցույցին մասնակցել են՝" Ո՛չ Գազպրոմին" կարգախոսների ներքո...Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի գործող նահանգապետ Մ.Սաակաշվիլին և նրա կողմանկիցները բավական երկար ժամանակ է բողոքում են Վրաստանի և Ռուսաստանի ( վերջինս "օկուպացրել է Վրաստանի 20% տարածքները") միջև ընդհացող բանակցությունների կապակցությամբ..."Հայրենասեր" Սաակաշվիլին գործող իշխանություններին մեղադրում է բարբարոս և թշնամի ռուսների հետ մեկ սեղանի շուրջ նստելու համար..."Խիզախ" Սաակաշվիլին գտնում է,որ Մոսկվայի հետ միակ թեման,որի շուրջ պետք է բանակցել՝Աբխազիայի և Հարավային Օսիայի դեօկուպացման շուրջ բանակցություններն են...Սակայն այս վախկոտը,ով 2008 թ-ի օգոստոսին,վրաց-ռուսական կարճատև պատերազմի օրերին Գորիի ռմբակոծման ժամանակ այնպես էր փախչում,որ թիկմազորը չէր հասցնում նրա հետևից վազել,մոռանում է, թե այդ պատերազմից ընդամենը չորս ամիս հետո Մոսկվային ինչեր "նվիրեց"...2008 թ-ի դեկտեմբերին Վրաստանի էներգետիկայի նախարարության և ռուսաստանյան ԻՆՏԵՌ ՌԱՕ-ի միջև կնքվեց համաձայնագիր,Հարավային Կովկասի ամենահզոր՝Ինգուրի ՀԷԿ-ի համատեղ օգտագործման վերաբերյալ...Փողկապակեր Սաակաշվիլին,ով այսօր ասլան է խաղում,2011 թ-ի ապրիլի 1-ին "օկուպանտ" Մոսկվային,իսկ ավելի կոնկրետ՝նույն ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ-ին վաճառեց Վրաստանի խոշորագույն Խռամ ՀԷԿ-1, Խռամ ՀԷԿ-2-ը և "Մտկվարի էներգետիկ" ՋԷԿ-ը...Ըստ այդ պայմանագրի Մոսկվայի վերահսկողության տակ էին նաև մնում հանրապետության մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի միակ մատակարար` "Թելասի"-ի բաժնետոմսերի 75%-ը,որի ղեկավարն է ՌԴ քաղաքացի Դմիտրի Վոլկովը...IDFI-ի տվյալներով Խռամ ՀԷԿ-1 և Խռամ ՀԷԿ- 2-ից ստացած գումարներով Մ.Սաակաշվիլին Քութաիսիում կառուցել է Վրաստանի խորհրդարանի նոր շենքը...Ու այս ամենից հետո Սաակաշվիլին հանդգնում է Վրաստանի ներկայիս իշխանություններին մեղադրել Թբիլիսիի "թշնամի"՝Մոսկվայի հետ գազի շուրջ բանակցելու համա՞ր...Եթե 2011թ-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին շատ ՆՈՐՄԱԼ էր համարում Մոսկվայի և Թբիլիսիի միջև ընթացող "էներգետիկ" բանակցությունները և դրանց արդյունքները,ապա ինչու՞ է Սաակաշվիլին,ով 2011թ-ին Վրաստաի նախագահն էր, հիմա նույն Մոսկվայի և Թբիլիսիի միջև "գազային" բանակցությունները համարում ԱՆՆՈՐՄԱԼ...Պատասխանը շատ պարզ է.Վրաստանի նախկին նախագահը կատարում է Բաքվից իջեցված պատվերը..."Գազպրոմի" և Թբիլիսիի բանակցություններից ամենաշատը դժգոհ են Բաքվում,ում է պատկանում Վրաստանի գազի մատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող SOCAR Georgia-ի բաժնետոմսերի 51%-ը... Սաակաշվիլին էլ համարվում է Բաքվի և Անկարայի խամաճիկը, ով իր կառավարման տարիներին Վրաստանը դարձրեց թուրք-ազերիական տանդեմի գաղութ... Սաակաշվիլին և իր կողմանկիցները սպասարկում են Իլհամ Ալիևի շահերը Վրաստանում,որոնք կարող են շատ դեպքերում չհամընկնել Թբիլիսիի շահերի հետ...

Հ.Գ. Թբիլիում տեղի ունեցած "հակագազպրոմական" այս ցույցի Բաքվից պատվիրված լինելու ևս մեկ ապացույց...Այն դեպքում,երբ վրացական ԶԼՄ-ները հաղորդում են,որ ցույցի մասնակիցները պարզել են ՝"Ո՛չ Գազպրոմին" կարգախոսներ,ազերիական ԶԼՄ-ներից շատերը գրում են,որ ցուցարարները վանկարկել են՝՝"Ո՛չ Գազպրոմ-ին...Այո՝SOCAR-ին"...Ալիևյան ԶԼՄ-ները բացահայտում են,թե իրենց վրաստանյան կամակատարները ում պատվերն են կատարում...

Գագիկ Համբարյան