ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթը ԱԺ-ում հերթական անգամ բարկացրեց Հրանտ Բագրատյանին: Երբ Նազարյանը սկսեց թվարկել այն երկրները, որտեղ էլէներգիայի սակագինն ավելի թանկ է, քան ՀՀ-ում, Բագրատյանը բորբոքված միջամտեց: Նա ասաց, որ այդ երկրներում աշխատավարձերը չորս անգամ բարձր են: Բագրատյանը բղավեց և Նազարյանին ստախոս անվանեց: «Սուտը դու էս ասում, հերիք է մարդկանց թյուրիացության մեջ դնեք»,- հակադարձեց Նազարյանը՝ հիշեցնելով նախկին վարչապետին իր կառավարման տարիները: «Ձեր վարչապետության ժամանակվա բոլոր հայեցակարգերից հրաժարվում եք, հիմա ուրիշ բան եք ասում: Այն ժամանակ մեզ համոզում էիք, որ սոցիալիզմը լավ բան չի, որ պետք է լինել ազատական գաղափարների կրող, այսօր նորից մեզ բերում, մտցնում եք սովետական ժամանակաշրջանի իրավիճակի մեջ»,-նշեց Նազարյանը:

«Հերիք եղավ ամեն անգամ ստից-մտից խոսաք, ու անկապ թվեր ներկայացնեք: մեր խելքը հասնում է, Ձերը` չգիտեմ»,- չէր հանգստանում Բագրատյանը:

Արմեն Հովասափյան