Ազգային ժողովը շարունակում է քննարկել պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի Հակոբ Հակոբյանի և կառավարության համատեղ ներկայացված «Ավելացրած արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Ես մի տարբերակ ունեմ, եթե բյուջեն փող չունի, ապա պետք է ձևակերպել պետական պարտք և մարել գոնե առաջիկա հինգ-տասը տարիներին: Դա պետք է ձևակերպվի և փոխհատուցվի գոնե պետական արժեթղթերով: Իհարկե օրենքը կարելի է ընդունել, որ ինքը առաջ գնա, սակայն ինքը կիսատ- պռատ է»,- իր ելույթի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը: