«Բանից պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» մտադիր է մասնաճյուղ բացել նաև Լոս-Անջելեսում, ընդ որում՝ այդ մասնաճյուղն ամենայն հավանականությամբ կղեկավարի «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ներքին գործերի նախարար» Վահե Մեսրոպյանը։

«ՉԻ» - Այ սա արդեն այնքան էլ լավ չէ։ Եթե այդ պարոնն իր ժամանակի մի մասը կուսակցական գործունեությանը նվիրի, Արևմտյան Հայաստանում հանցավորության մակարդակը կարող է բարձրանալ։ Ավելի ճիշտ կլիներ, եթե «Հայկական վերածնունդի» ամերիկյան մասնաճյուղը դեկավարեր, ասենք, Արևմտյան Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, կամ ծայրահեղ դեպքում, կադաստրի պետը։ Մանավանդ որ ներքին գործերի նախարարությունն ուժային կառույց է, իսկ ուժային կառույցները չի կարելի կուսակցականացնել։

Բայց մի բան, ամեն դեպքում, ուրախացնում է. Արթուր Բաղդասարյանի «Հայկական վևրածնունդը» Արևմտյան Հայաստանում հաստատ կհաղթահարի 5 տոկոսը։ Կարող է նույնիսկ մեծամասնություն ունենալ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: