«Հրապարակ» թերթը գրում է.

«Աշոտ Աղաբաբյանը դասեր է քաղել իր սխալներից և որոշել է, իր իսկ բնորոշմամբ, «քաղաքակիրթ» պայմաններ ստեղծել «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցների համար։ Նա երեկ մեր լրագրողին հայտնել է, որ տոնավաճառի տարածքը վերանորոգում են, որպեսզի նոր հաճախորդներ ընդունեն։ «Ավելի քաղաքակիրթ պայմաններում առևտուրն անեն»,– ասել է Աղաբաբյանը, որին պատկանող տոնավաճառից ամիսներ առաջ առևտրականները «փախան» բարձր գների ու անմարդկային պայմանների պատճառով։

«Դասեր բոլորն են քաղում, 70 տարեկանում էլ կարելի է դասեր քաղել, կառուցում ենք՝ ովքեր կուզեն, թող գան»,– խոստովանել է պատգամավորն ու ասել, որ «Մալաթիա» տոնավաճառից դժգոհներից ոմանք իր մոտ 50 հազար դրամով արդեն «ապաստան» են գտել։ Ինչ վերաբերում է դատական գործընթացներին, ապա Աղաբաբյանը տեղեկացրել է, որ հայցվորները չեն ներկայանում դատին. «Մինչև հոկտեմբեր առողջացման ծրագիր կներկայացնենք, որպեսզի պարտքերը վերադարձնենք»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: