«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մարտի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին գրություն էր ուղարկել Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետևելու մասին. «Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետևել են ինձ»:

Պատգամավորը ակնկալում է ստանալ հետևյալ հարցերի պատասխանը՝ ովքե՞ր են հետեւել իրեն եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի: Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել եւ այլն: ԱԱԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի դիմումը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն պաշտոնական հարցում է արվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբին, թե արդյո՞ք իրենք են իրականացրել նկարահանումը: ԱԱԾ-ի հարցմանը դրական է տրվել շտաբից` խոստովանելով, որ իրենք են, իսկ թե կոնկրետ ով է իրականացրել նկարահանումը, մեզ չհաջողվեց պարզել: Հիմա ԱԱԾ-ում պատրաստում են Փաշինյանին ուղարկվելիք նամակը»:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում