«Եվ՛ մեր սիրելի ոստիկանները, և՛ մեր սիրելի քաղաքացիները, լրատվամիջոցները ևս, պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը: Ինչ վերաբերում է ակցիային, ես ընդունում եմ, որ մեր քաղաքացիներն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել, բողոքի ակցիա կազմակերպել, բայց ինձ համար անակնկալ էր այն, ինչ տեղի ունեցավ: Իսկ տեղի ունեցավ մի բան, որը մեր մենթալիտետի համար առաջին անգամ էր: Մեր քաղաքում, մեր Հայաստանում, մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն, մեխեն իրենց ասֆալտին: Չգիտեմ։ Ինձ համար դա անակնալ էր»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Նոր Հայաստան» միավորման կողմից այսօր անցկացվող բողոքի ցույցին, որի ժամանակ ոստիկանության հետ բախման արդյունքում կին էր տուժել:

Կարող են լինել նաև ականատեսներ, այլ պնդումներ, որ դա ոստիկանները չեն արել, պատահաբար է եղել: ՀՀԿ խոսնակը չբացառեց, որ կնոջ հետ տեղի ունեցածը կարող էր լինել նաև ոչ ոստիկանության հետ բախման արդյունքում: