ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօր ստորագրված հրամանագրով փոխատեղվել են Մասիսի և Նաիրիի ոստիկանության բաժնի պետերը: Այսպես` Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, իսկ Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:

Ոստիկանության կայքում արդեն նրանց պաշտոնների վերաբերյալ տեղեկատվությունը թարմացված է: