«Հրապարակ» թերթը գրում է.

«ԸՕ «պետական» հանձնաժողովը` ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի մասնակցությամբ, ամեն օր, մինչեւ ժամը «հազարը» ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի սենյակում է լուսացնում, որպեսզի հասցնեն առաջիկա քառօրյային առաջին ընթերցման ներկայացնել Ընտրական օրենսգրքի նախագիծը, որովհետեւ «ժամանակը սեղմում է», եւ մինչեւ մայիս ԸՕ-ն պետք է հորով-մորով արված լինի:

Ի դեպ, մեր տեղեկություններով, շատ հարցերում իշխանական հանձնաժողովը պապից ավելի կաթոլիկ է գտնվել. նախ` արդեն իսկ բանակցել եւ ավարտել են ID քարտերով ամբողջական մասնակցության հարցը, գտնվել են այն դոնորները, որոնք խոստացել են տրամադրել 7-8 միլիոն` բոլոր քվեարկողների համար քարտեր ձեռք բերելու համար: «Արդյոք ովքե՞ր» են այդ միջազգային կազմակերպությունները. չասացին: Հանձնաժողովը «կաթոլիկաբար» ծխնելույզից ծուխ է հանել նաեւ լրագրողների մասով. ընտրատեղամասերում այնքան լրագրողներ կգտնվեն, որքան տարածքում տեղ կլինի, եթե մեծ դահլիճ-ֆոյե է, ապա` անսահմանափակ, իսկ եթե ավելի փոքր տարածք է, ապա, լրագրողական բարի կամքով` հին եկածներն իրենց տեղը կզիջեն նոր եկածներին:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։