Շիրակի մարզում կատարվող պետական ծրագրերը շարունակվում են, որոնք նպատակ ունեն որոշակիորեն նվազեցնելու առկա խնդիրները:

Ամենից կարևորը, սակայն, կրթական կառույցների վերանորոգման ու բարելավման աշխատանքներն են: Այսօր մարզում կան մի քանի կրթական հաստատություններ, որոնք հիմնովին կամ մասնակի վերանորոգման կարիք ունեն:

Որպես օրինակ՝ Շիրակի մարզի Իսահակյան համայնքի Իսահակյանի միջնակարգ դպրոցն է: Դրա տանիքը հրդեհված է և վերանորոգման կարիք ունի: Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել են այս խնդիրին: Գործադիրը որոշել է 2016 թվականի առաջին կիսամյակում, կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 18,8 միլիոն դրամ տանիքի կառուցման նպատակով:

Կարծում եմ, անկախ ամեն ինչից, կրթօջախների բարեկարգման հարցը պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում: Հույս ունեմ, որ նմանատիպ ծրագրերը կունենան շարունակական բնույթ:

Մարինա Ներսեսյան