«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ ՏՄՊՊՀ նախագահը 2015 թվականին իր բնակարաններից մեկը վաճառել է 40 միլիոն 697 հազար դրամով և 69 միլիոն դրամով նոր բնակարան է ձեռք բերել:

Ատակ Շաբոյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել է 13 միլիոն դրամ, իսկ տարվա ավարտին դարձել է 23 միլիոն դրամ: Նա 2015 թվականին եկամուտ է ստացել ոչ միայն աշխատավարձից, այլ նաև 40 միլիոն դրամ՝ փոխառությունից եւ 40.6 միլիոն դրամ՝ օտարած անշարժ գույքից: Շաբոյանի աշխատավարձը կազմել է 8 միլիոն 323 հազար 222 դրամ, իսկ ամբողջ տարվա եկամուտը՝ 89 միլիոն 20 հազար 222 դրամ: Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ ՏՄՊՊՀ նախագահը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան:

Արտակ Շաբոյանի կինը՝ Քրիստինե Եղիազարյանն էլ նախորդ տարի 71 հազար 20 ԱՄՆ դոլար փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում կազմել է 84 հազար 306 դոլար:

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։