Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում զետեղել է խորհուրդներ Facebook-ի պրոֆիլը հաքերներից պաշտպանելու համար:

Ներկայացնում ենք դրանք նրա գրառումից մասնակի մեջբերումներով:

1. Պետք չէ կտտացել ամեն ինչի վրա, հարկավոր է ուշադիր նայել նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ՝ կարող է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչ–որ բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ է անցնել կողքով։

2. Չներբեռնել անծանոթ ծրագրեր։ Դրանք առանց օգտատիրոջն ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից, կարելի է ստուգել և անջատել բոլոր անծանոթ ծրագրերը։

3. Ընդհանրապես պետք է ուշադիր լինել՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ

Ինչպես պաշտպանել կոնկրետ ձեր պրոֆիլը

1․ Նորմալ մեյլի վրա կցել ֆեյսբուքյան պրոֆիլը։ Ամենալավը Gmail–ն է։ Ցանկալի է ևս մեկ էլեկտրոնային փոստի հասցե նշել որպես այլընտրանքային

2. Էլփոստի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Հարկավոր է գնալ Ֆեյսբուք settings>>mobile և ավելացնել ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ: