«Ինչպես հայտնի է՝ անցած տարվա օգոստոսի 5-ին իր բնակարանում շուրջ 50 դանակի հարվածով սպանվել էր էքստրասենս Անի Մաջնունյանը, որի գործով կալանավորվել էր «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը։ Վերջինս մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս գործով կարևոր վկան՝ Աննա Միսակյանը, իրավապահներին պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աննա Միսակյանը այս գործով միակ վկան չէ։ Կա ևս մեկ վկա, որին Մուշեղ Մխիթարյանը պատմել է եղելությունը, թե իբր ինչպես է սպանել
Անի Մաջնունյանին և հետո գնացել պատմել, թե դա արել է ու հիմա չգիտի ինչ անել։ Ի դեպ, 2016 թվականի մարտի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն այս գործն ուղարկել է դատարան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։