Գառնի գյուղի բնակիչներն փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Բողոքավորների հետ հանդիպման էր եկել Ջրային տնտեսության պետ Արամ Հարությունյանը: Ջրային տնտեսության պետի ոչ ադեկվատ պահվածքին արձագանքելով՝ գյուղացիներից մեկն ասել է. «Բերանդ կջարդեմ»: