«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման կհեռանա իր պաշտոնից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ տված խոստումն այդպես էլ չիրագործելով։ Պատմությունն այդքան լավ իմացող նախագահի համար, ով սենատոր ու նախագահի թեկնածու եղած ժամանակ այնպիսի ջերմեռանդությամբ էր խոսում Ցեղասպանության թեմայի շուրջ, միշտ պաշտպանում էր մարդու իրավունքները, ներկայիս ընտրած լռության տարբերակն այնքան ցավալի է: Թուրքիային հաճոյանալու համար լռության պահպանումը բարոյական արդարացում չունի ու հակառակ արդյունքն է ունենալու»,- ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի խոսքերն է մեջբերում Asbarez-ը:

Կոնկգեսականը պատասխանում է Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ ուղերձի մասին:

Նշենք, որ Սպիտակ տան մամլո քարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա առթիվ: