Ինձ համար կարևոր չէ՝ ինչ կասի Օբաման կամ մեկ ուրիշը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որովհետև այն եղել է, մենք դա ապրել ենք։

Այս մասին «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում, ի պատասխան արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկի կողմից հնչեցրած հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քայլին՝ «ցեղասպանություն» բառը ևս մեկ անգամ չարտաբերելու հետ կապված, պատասխանեց IDeA հիմնադրամի համահիմնադիր, բարերար ու գործարար Ռուբեն Վարդանյանը։

Նա մասնավորապես նշել է, որ  չի ուզում քննադատել Օբամային: «Անկեղծ ասած ինձ համար կարևոր չէ, թե ինչ կասի կամ չի ասի Օբաման իմ ազգի մասին կամ մեկ ուրիշը... Դա երկու պետության խնդիր է։ Մենք որպես ազգ, որպես ահավոր իրադարձության հետևանքով տուժող ազգ, ասում ենք, որ կենդանի ենք, ուժեղ ենք, չենք մոռանա այն, ինչ տեղի է ունեցել։ Մեզ համար Ցեղասպանությունը եղել է, իմ ընտանիքը սպանվել է, ինձ համար կարևոր չէ՝ ով ինչ է ասում»,- ասել է նա: