«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հաստատված կարելի է համարել, որ պաթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ։ Այսինքն՝ ավտոբուսում եղել է պայթուցիկ։ Սակայն չի կարելի պնդել, որ սա ահաբեկչական ակտ է: Խնդիրն այն է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսից պոկված երկաթյա թիթեղներից և ոչ մեկի վրա բեկորներից առաջացած անցքեր չկան։

Ահաբեկչական ակտի դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ պայթուցիկը լցոնված լինի մետաղական կտորներով, որպեսզի զոհերի թիվը ավելի մեծ լինի։ Այսինքն, հավանականաթյուն կա, որ տեղի է ունեցել պատահական պայթյուն՝ որևէ մեկը իր հետ տեղափոխելիս է եղել ինչ-որ պայթուցիկ նյութ, որն էլ պատահաբար պայթել է: Բայց այդ, վարկածի դեմ խոսում է պայթյունի ուժգնությունը։

Նախնական դիտարկումների համաձայն պայթյունը 250-300 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկի համարժեք հզորություն է ունեցել։ Որպեսզի այդպիսի պայթյուն լինի ոչ ռազմական նշանակության պայթուցիկ նյութերից, ապա դրա քանակաթյունը պետք է լինի մի քանի տասնյակ կիլոգրամ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: