«Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրել և պարտավորվել, որ ո՛չ իրենք, ո՛չ իրենց տարածքային թեկնածուներն ընտրակաշառք չեն բաժանում։

«ՉԻ» - խոսք չկա, շա՛տ իմաստուն առաջարկ է։ Ստացվում է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ընտրակաշառք էին բաժանում ու հիմա պայմանավորվում են, որ էլ չբաժանեն։
Ի դեպ՝ պատկերացնո՞ւմ եք գործընթացը։ Ասենք՝ ՀՀԿ-ն (ո՞ւմ մտքով կանցներ) ընտրակաշառք է բաժանում։ Եվ ահա որևէ ընդդիմադիր ջենթլմեն մոտենում է, ասենք, Շմայսին ու ասում. «Սը՛ր, Դուք ջենթլմեն չե՛ք»։ Այստեղ երկու տարբերակ կա. կամ Շմայսը ծիծաղից կմեռնի (եթե հասկանա «ջենթլմեն» բառի իմաստը), կամ դիմացինը (եթե Շմայսն այդ բառի իմաստը չհասկանա կամ սխալ հասկանա)։

Իսկ ընդհանրապես՝ ջենթլմենական պայմանավորվածությունը վատ գաղափար չէ։ Միայն թե, եթե ընտրակաշառք չբաժանվի, Աղվան Վարդանյանի կուսակցությունն ինչպե՞ս է հայտնվելու հաջորդ խորհրդարանում»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: