Ապրիլի 29-ին, ժամը 13.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում նկատվել է օձ, որը մեկուսացված է ապակե տարայի մեջ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք: