Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես հայտնի դարձավ «Ազատությանը», նախատեսվում է Հայաստանի առաջին նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ․ վերջինս օրեր առաջ իր հարցազրույցում հայտնել էր, որ հրավիրել է Տեր-Պետրոսյանին:

Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել էր 2007 թվականին: