Իսկ կամավորների վարկային պատմությունները ի՞նչ է լինելու:

Մայիս ամիսը նոր է սկսել ու հիմա շատերի վարկերի մարման օրերը կմոտենան, եթե արդեն չեն մոտեցել: Շատ ընտանիքների միակ աշխատող անձիք այս պահին դիրքերում են , որպես կամավորներ, հետևաբար աշխատավարձ չեն ստանում, իսկ վարկի տոկոսների օրերը մոտենում են: Ի՞նչ որ լուծում կա այս ամենի հետ կապված, թե՞ պետքա այդ մարդկանց ընտանիքները նորից պարտքերի տակ ընկնեն , գումար ճարեն , որ այդ ամսվա վճարումը անեն: Այս հարցը ոչ պակաս կարևոր է զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու հարցից: Մեզ հարկավոր է, որ պետությունը ու բանկերը ոչ միայն աչքի տակ պահեն զոհված հերոսների ընտանիքներին , այլ նաև նրանց, ովքեր ողջ են և այդ ամենի կարիքը ունեն , նրանք հիմա կյանքի ու մահվան արանքում կանգնած դիրքեր են պահում:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: