«Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը, իսկ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` պաշտոնապես հաստատելով տեղեկությունը, որոնք շրջանառվում էին, սակայն չէին հաստատվում:

Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արդեն նախկին պետի լիազորությունները դադարեցվել էին դեռ մայիսի 3-ից` և հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել էր նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա: