Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին տված հարցազրույցում անդրադառնալով ապրիլյան առօրյա պատերազմին, ասում է, որ այն առանց Արցախ Հայաստան չկա։

«4 օրվա պատերազմն առաջինը ցույց տվեց, որ մենք՝ որպես ազգ, կարող ենք միանգամից միանալ իրար: Մեր ազգը պետք է ամեն ինչ անի, որ այս հաղթանակը ժամանակավոր չլինի, այլ լինի այն ֆունդամենտը, որը մեզ թույլ է տալու առաջ անցնել ապագա 50-100 տարիները: Առանց Արցախ չկա Հայաստան, չկա հայ: Երբ պատերազմ է, հասկանում ես՝ դու ունես ղեկավար, որի շուրջ պիտի միանաս և ղեկավարը գլխավոր ղեկավարն է մեր բանակի` ազգի: Նրա՛ շուրջ պիտի միանանք»,– ասել է նա:

Ռուբեն Վարդանյանը նաև նշել է, որ պետք է աջակցել ԼՂՀ և ՀՀ ղեկավարությանը՝ Արցախի պաշտպանության հարցում։

«Արցախի ղեկավարությունը և Հայաստանի ղեկավարությունն են ղեկավարում Արցախի պաշտպանության հարցը: Մենք պետք է օգնենք և աջակցենք նրանց: Եվ ինչ-որ հարցեր, եթե պետք լինի, մենք միշտ էլ կանգնած ենք նրանց կողքին: Առաջին հերթին ղեկավարությունն է պատասխանատվություն ընդհանուր հայ ազգի պաշտպանության համր: Եվ այդ պատասխանատվությունը նրանց իրավունք է տալիս, որ նրանք ինչ-որ բաներ էլ պահանջեն: Դրա համար պետք է հասկանանք, որ Արցախի պաշտպանությունը Բակո Սահակյանի և Սերժ Ազատի Սարգսյանի պարտականությունն ու ուժն է, որ իրենք պետք է օգտագործեն և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի, և՛ հայ ազգի ուժը, որպեսզի այդ պաշտպանությունը լինի հաջող ու կտրուկ»,– ընդգծել է նա: