Իսկ գիտե՞ք՝ որն է այս «Մայիսյան եռատոնի՝» Հաղթանակի տոնի մեծագույն խորհուրդն. այն, որ մեր թշնամիներին չհաջողվեց նսեմացնել «Մայիսյան եռատոնի» նշանակությունը, կոտրել հայ ժողովրդի հաղթական ոգին:

Հաղթական ոգին… Դրա կարևորությունը աշխարհում շատ քիչ ազգեր ու ժողովուրդներ են գիտակցում. միայն նրանք, ում պատմական ուղին գոյապայքարի ամրագրումն է:
Մեզ նման ճակատագիր ունեցող ժողովուրդներին հնարավոր է եղել կոտորել միայն հաղթական ոգին կոտրելուց հետո. մեր թշնամիներն էլ դա շատ լավ գիտեն, հաշվարկել էին, բայց Հայ Հերոսի խիզախությանը հանդիպելով՝ տապալվեցին…

Այսօր Հաղթանակների կենացն ամենաբարձրը պիտի հնչի, բաժակների զրնգոցը պիտի հասնի երկինք՝ ավետելով անմահացած Հերոսին իր սխրանքների արդյունքի մասին. նաև նրա կյանքի գինն արժեցավ մեր Հաղթական ոգին…

Հավերժ փառք ու պատիվ մեզ շրջապատող, սահմանին կանգնած մեր Հերոսին, նրա հաղթական ոգու շնորհիվ է, որ գրում եմ տողերս, որ բոլորս զրնգացնում ենք բաժակները…

Շնորհավոր բոլորիս «Մայիսյան եռատոնը»:

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: