«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ «Օֆշորային սկանդալի հերոս Միհրան Պողոսյանն իրենց տեղեկություններով, Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք և մեծ ամբողջական շենք է գնել։ Շենքն այսօր տրված է վարձակալության ու սեփականատիրոջը կայուն, մեծ եկամուտներ է ապահովում։

Լոնդոնում, ինչպես գիտենք, անշարժ գույքի թե վարձակալության, թե վաճառքի գները աստղաբաշխական թիվ են կազմում։ Որոշ տեղեկություններով, իշխանությունները Պողոսյանին օֆշորային սկանդալից չոր դուրս բերելու համար ակնկալում են ստանալ հենց լոնդոնյան այդ շենքը, որը նա գնել է մի քանի տարի առաջ։ Ի դեպ, ասում են, Միհրան Պողոսյանի կարողությունը՝ ընկերությունները, անշարժ գույքը, ֆինանսական միջոցները գնահատվում է 800 մլն դոլար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: