«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ «Քեթրինի Միհրանը», որ օֆշորային սկանդալից հետո ստիպված էր հրաժարական ներկայացնել, զբաղված է իր առանձնատան տարածքն ընդլայնելով, ընդ որում՝ այդ ամենն անում է թաղամասի բնակիչների հաշվին։ Երեկ այդ մասին ահազագնել են Արաբկիր 29 փողոցի բնակիչները։ «ՉԻ» թղթակցի հետ զրույցում նրանք տեղեկացրել են, որ Միհրան Պողոսյանն իր առանձնատան տարածքն ընդլայնել է դեռ մի քանի տարի առաջ։ Բայց փաստորեն դա նրան չի բավարարել, և հիմա նա առանձնատան պարիսպն «առաջ է բերում» ևս 8 մետրով։ Իսկ արդյունքում փակվում է փողոցը։

Փաստորեն, օֆշորային սկանդալից, պաշտոնանկությունից և ՀՔԾ-ում իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Մ.Պողոսյանը շարունակում է իրեն արտոնյալ զգալ»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: