«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ Արթուր Բաղդասարյանը կրկին մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր տեղի է ունենալու դեռևս մարտի վերջին հիմնադրված «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության գրասենյակի բացման արարողությունը։

Ըստ լուրերի, գրասենյակը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու և զբաղեցնելու է բավականին մեծ՝ շուրջ 500 քառակուսի մետր տարածք։

Թերթի տեղեկություններով, գրասենյակի բացմանը մասնակցելու են Կրեմլին մոտ կանգնած մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակութային գործիչներ, ռուսաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Մեծ թվով մարդիկ են մեկնելու նաև Հայաստանից։ ՀՎԿ-ից ասել են, որ նմանատիպ գրասենյակներ առաջիկայում նախատեսվում է բացել Ռուսաստանի մոտ 20 նահանգներում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: