«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է, որ երեկ տեղեկություն է տարածվել, թե ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանի Ռեֆորմիստական կուսակցությունում կհանգրվանի առանց քաղաքական տանիքի ու կուսակցության մնացած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։

Նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր է և 2015-ի հայտնի դեպքերից հետո դուրս է եկել ԲՀԿ-ից։ Կարապետյանը կտրականապես հերքել է լուրերը.

«Ես ոչ մի կուսակցության հետ գործ չունեմ, ոչ մի կուսակցություն էլ չեմ մտնի, ես նախագահի կողքին կանգնած եմ ու կանգնելու եմ»»,– թերթի փոխանցմամբ ասել է Կարապետյանը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: