«168 ժամ» թերթը գրում է.

«2016 թ. ապրիլի 1-ի դրությամբ ավտոապահովագրող գործակալություններին ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդները վճարել են 5 մլրդ 811,7 մլն դրամ: Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,424:

Մարտի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 727 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 137 մլն դրամով:

Հատուցման միչին չափը 2016-ի մարտի դրությամբ կազմել է 200,204 ՀՀ դրամ: 2016 թվականի մարտի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 49 տոկոս»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: