Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի կայքը` «Պարզաբանում» վերնագրի ներքո:

Նշվում է, որ, մասնավորապես պոկվել է շենքի հյուսիս-արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։

Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» -ը գրել էր,որ Քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման և հարդարման վրա միլիարդավոր դրամներ են ծախսվել։ Բայց արի ու տես, որ առաջին իսկ ուժգին քամուց հետո, որն արձանագրվեց երեկ, այդ շենքն արդեն սկսեց փլուզվել կամ ավելի ճիշտ՝ «մերկանալ»։