ՀՀ Ազգային ժողովի պետա­իրավական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն ներկայացնելիս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը 2015 և 2016 թթ առաջին 4-5 ամսվա երկու թվերի վելուծություն կատարեց՝ տեղեկացնելով, որ միայն գործուղումների ծախսերով պատկերը հետևյալն է. 2015-ին 195 միլիոն դրամ է կազմել հունվար-մայիս ամիսների գործուղումների ծախսը, 2016թ. նույն ժամանակահատվածում ծախսը կազմել է 156 միլիոն 684 հազար դրամ:

Ոչ ֆինանսական ցուցանիշներին անդրադառնալով Հ. Թովմասյանը նշեց, որ գումարվել է 2 հերթական նստաշրջան՝ 7-րդ և 8-րդ, 4 արտահերթ նստաշրջան և 7 արտահերթ նիստ, ընդունվել է 228 օրենք, 220 որոշում, որոնցից 166-ը՝ լոկալ, 51-ը՝ նորմատիվ, 3-ը՝ անհատական: Վավերացվել է 35 միջազգային պայամանագիր: