Մտա եղկեղեցի աղոթելու, սարսափած դուրս եկա

Միշտ խուսափել եմ եկեղեցու մասին վատ արտահայտվել, բայց հիմա չեմ կարող: Այսօր մտա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու մի պահ, իսկապես մտածեցի` ուր եմ ես եկել Աստծո տուն, թե մի հով շինություն: Եկեղեցին իմ պատկերացմամբ Աստծո հետ հաղորդակցվելու, աղոթելու վայր է... ինքդ քո ու Աստծո հետ մենակ մնալու:Բայց հիմա կարգը փոխվել է ասես: Նայում եմ աջ` 4 կանայք են նստել, ոտը ոտին գցած խոսում են առօրյաից, հարևան Արայիկից ու նրա կնոջից: Անկեղծ եմ ասում, պատշգամբային տեսարան էր, մենակ սուրճն ու արևածաղիկն էր պակասում: Նայում եմ ձախ` մի տղա ծնկաչոք, աչքերը փակ, ակնոցը գլխին աղոթում էր ու հո մի ծամոն չէր ծամում: Դիմացի պատվանդանին մոտ 5-6 տարեկան երեխա էր բարձրացել, ու իրա համար թռչկոտում էր, իսկ քիչ հեռու` անկյունում, առանձին աթոռների վրա 3 կին գլխաշորերով նստած կրկին ջերմ զրուցում էին (ըստ երևույթի եկեղեցու հսկիչներն էին):

Կողքիս կարճ շրջազգեստով աղջիկ էր նստած, էլի ոտքը ոտքին գցած հեռախոսով ինչ որ բան էր անում... Թվում է ֆանտաստիկայի ժանրից է, բայց ոչ... էթիկայի կանոններից ելնելով չեմ լուսանկարել բնորոշածս տեսարանները... Ուղղակի հույս ունեմ, որ բարձրաստիճան եկեղեցականներն այս եկեղեցին կվերցնեն ուշադրության կենտրոնում, կանոնակարգ կմտցնեն... թե չէ մի քանի տարի հետո լրիվ այլ պատկեր կլինի:

Վանա Դաշտենցի ֆեյսբուքյան էջից: