«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը։ Բյուջեից ՎՊ-ին 2016թ. համար հատկացված է 955 մլն դրամ, որից միայն աշխատավարձերի և հավելավճարների համար հատկացվել է 747,5 մլն դրամ։

Այդ 747,5 մլնից, սակայն, ջեռուցման համար գումար չի հատկացվել։ ՎՊ-ից մեզ պատասխանեցին, որ ջեռուցման համար մինչև այժմ վճարում է Ազգային ժողովը այնպես, ինչպես դա անում էր այն ժամանակ, երբ այդ կառույցը գտնվում էր խորհրդարանի կազմում։ Հիշեցնենք, որ ՎՊ-ն Աժ-ից անկախացել է 2007թ,, բայց այդքան մեծ գումար ստանալու դեպքում էլ շարունակում է տաքանալ Աժ-ի հաշվին։ ՎՊ-ից նաև պարզաբանեցին, թե քանի որ իրենք չունեն իրենց շենքը և շարունակում են մնալ հին շենքում, այդ պատճառով էլ ԱԺ-ն է վճարում իրենց ջեռուցման համար»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: