«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ գրել էինք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանից ահազանգ էր ստացվել այն մասին, որ ՔԿՀ-ում դատապարտյալները չեն ենթարկվում ՔԿՀ նորանշանակ պետի հրամաններին, ինչի արդյունքում նրանցից երկուսը թուք են ներարկել իրենց:

Երեկ «ժողովուրդը» պարզեց, որ թուք ներարկած երկուսը, որոնցից մեկը եղել է դատապարտյալ Արթուր Մելիքյանը, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ նրանց պետք է վիրահատության ենթարկեն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: