«Արցախը անկախ երկիր է, ժողովրդավար երկիր է: Արցախի խորհրդարանի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, իրավապահ մարմինները հանդես են եկել հայտարարությամբ, և շատ լավ կլիներ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պոցեսներում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Նշենք, որ ծեծի ենթարկված ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը գրել է, որ իրեն ծեծելուց հետո ստիպել են գրել և ստորագրել, ինչպես նաև տեսախցիկի առաջ խոստովանել, որ Սամվել Բաբայանի դիմավորման հանրահավաքը սխալ է եղել: