Հունիսի 7-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից խնձորի այգում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: