«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, իշխանությունները երկար են համոզել Արմեն Գևորգյանին, որ համաձայնի ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջինս հունիսի 6-ին նշանակվեց ԱԽՔ։

Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանություններն այդ քայլին են գնացել այն մտավախությամբ, որ Գևորգյանը հանկարծ մաս չկազմի Ռոբերտ Քոչարյանի առաջիկա հավանական քաղաքական ակտիվությանը։ Վարդան Օսկանյանի կողմից «Համախմբում» կուսակցության ստեղծումը, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը, ըստ ՀՀԿ-ականների վերլուծությունների, արդեն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի մասին են ազդարարում։ Այսպիսով, իշխանությունները ցանկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործիչներից յուրաքանչյուրի վրա ազդեցության առանձին լծակներ կիրառել, որպեսզի նրանց հետ պահեն քաղաքական ակտիվությունից, որը կարող է իրենց դեմ լինել»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: