Էդ որ ասում են՝ Պոլսո Պատրիարքն ուրիշ ելք չուներ, ասողները հիշու՞մ են, որ էդ նույն Թուրքիայում նույնիսկ թուրքեր կան, որ իրենց կյանքը վտանգում են հանուն պատմական ճշմարտության։ Ուրիշ ելք չուներ, թող գլուխը խփեր դիմացի պատին, հետո՝ հակառակ պատին, հետո՝ աջ պատին, հետո՝ ձախ պատին, հետո՝ հատակին, հետո՝ առաստաղին, և գուցե դրանից հետո խոսելու ընդունակությունը կորցներ ու էշ-էշ դուրս չտար։

Էդ որ ասում են՝ Պոլսո Պատրիարքն ուրիշ ելք չուներ, ասողները հիշու՞մ են, որ, այսպես կոչված՝ Աստծու ծառան չպետք է իր շուրթերը պղծի ստախոսությամբ ու պատմությունը չպետք է կեղծի։ Ուրիշ ելք չուներ, թող հրաժարական տար, գնար ջհանդամի տակ իր կուտակածը լափեր։

Եվ ընդհանրապես՝ եթե Պոլսո Պատրիարքին արդարացնում եք, արդարացրեք նաև Էրդողանին և ընդհանրապես բոլոր էն թուրքերին, որ ասում են՝ Ցեղասպանություն չի եղել։ Իրենք էլ ելք չունեն, հո չեն ասելու՝ մենք մարդակեր ենք։

Էս անտեր եղկելի երեսպաշտության, երկակի չափանիշների վերջը չի երևում։ Մարդու սիրտ է խառնում արդեն։

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից: