Ըստ հունիսի 10-ի ռադիոլոկացիոն տվյալների՝ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Շուռաբատ, Մարմարաշեն, Առափի, Լուսաղբյուր, Արագածոտնի մարզի Ակունք, Թաթուլ, Կանաչ, Սորիկ, Հակո, Տավուշի մարզի Լուսաձոր, Լուսահովիտ, Գետահովիտ, Գանձաքար, Պառավաքար, Վարագավան, Իծաքար, Չինչին, Նավուր, Տավուշ, Այգեպար, Ներքին Կարմիր Աղբյուր, Չորաթան, Մովսես, Չինարի, Վերին, Ծաղկավան, համայնքների, ինչպես նաև Իջևան ու Բերդ քաղաքների տարածքներում:

Նշված տարածքները չեն վերասկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից: Կարկուտ է տեղացել նաև Շիրակի մարզի Մայիսյան համայնքում, որը վերահսկվում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Վնասների չափերը ճշտվում են համապատասխան հանձնաժողովների կողմից: