«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 5-ին Արցախ մեկնած Սամվել Բաբայանը երկար չի մնացել Ղարաբաղում՝ աղջկա նշանադրության առիթով վերադարձել է Երևան: Եվ չնայած հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, բայց, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունենում տարբեր անձանց հետ եւ ձեռքի հետ էլ փորձում է հասկանալ, թե ինչ է մնացել իր երբեմնի «Դաշինք» կուսակցությունից, որոնց ներկայացուցիչների մի մասն ինտեգրվել է «Համախմբում» կուսակցությանը և օգնում է վերջինիս տեղական կառույցներ ստեղծելու հարցում, ինչը նորաստեղծ «Համախմբման» համար լուրջ խնդիր է դարձել»:

Ավելլի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: