«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին ոստիկանապետը Ալիկ Սարգսյանը, որը 2011-ից խորհրդականի կարգավիճակով հանգրվանել է Սերժ Սարգսյանի աշխատակազմում, ըստ լավատեղյակ աղբյուրների, դիսկոմֆորտ է զգում այս պաշտոնում: Նա, ասում են, հաճախ է տարբեր զրույցների ժամանակ հիշում այն ժամանակները, երբ ինքն էր ոստիկանապետը, ու զուգահեռներ անցկացնում:

Այդ պաշտոնում, ասում են, նա իրեն շատ լավ էր զգում, այնպես, ինչպես ձուկը ջրում: Սակայն եթե թիմի անդամ ես, ինչպես ասում են, պետք է կուլ գնաս կոնյուկտուրային ու «ձուկ» զգաս քեզ նույնիսկ այն տեղում, որտեղ ընդհանրապես «ջուր» չկա:

Ասել կուզի՝ չուզենալով աշխատել նաև խորհրդական, անգամ՝ նախագահի: Նրա պահվածքից մտերիմները հետևյալ հետևությունն են անում. «Ալիկ Սերգեյիչի սիրտը նորից ֆորմա է ուզում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: