Կառավարության նիստի ընթացքում աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը Կառավարության քննարկմանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Արթուր Սարգսյանն ասաց, որ որոշման նախագծով առաջարկվում է հունիսի 27-ին ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ներառված է 24 հարց, որից 4–ը՝ միջազգային պայմանագրեր են, օրակարգի 7 հարցերն էլ երկրորդ կամ երրորդ ընթերցմամբ հարցերն են, իսկ մնացած նախագծերը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագծեր են:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով նախարարներին, ասաց, որ եթե ունեն նախագծեր, որոնք պետք է ներկայացվեն Ազգային ժողովին մինչ աշխատանքային օրվա ավարտը ներառեն օրակարգում: Նախագիծը հաստատվեց: