Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ն էապես չի փոխվի, 27-28-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 24-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: