Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) միաձայն հաստատել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությունը, որով պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Ինչպես տեղեկանում ենք France-Presse գործակալությունից, փոփոխությամբ նախատեսվում է մեկ տարի ազատազրկում կամ 45000 եվրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:

Նշենք, որ օրինագիծը այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը: