Հուլիսի 4-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղի 2-րդ փողոցի 1–ին նրբանցքի տներից մեկի անասնագոմում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող 17 գլուխ ոչխար, վնասել՝ 4-ը:

Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին, ինչպես նաև ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով վնասի չափը ճշտելու նպատակով: