Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 15։00-ից Լարսի անցակետը բացվել է։

Այսօր այն բաց կլինի մինչև ժամը 20։00-ն։

Վաղը՝ հուլիսի 7-ին, ճանապարհը բաց կլինի առավոտյան ժամը 06։00-ից մինչև 20։00-ն։

Ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։