Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:

ՀՀ Նախագահը զորակցության և սփոփանքի խոսք է հղել Նախագահ Մատարելլային, տուժածների ընտանիքներին և Իտալիայի բարեկամ ժողովրդին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: