Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հուլիսի 13-ին, հողին հանձնեցին հուլիսի 9-ին սեփական տանը սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին: Մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, ինչպես նաև Նինոծմինդայի, Ախալքալաքի ու Ախալցխայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիներ Ջավախքի տարբեր քաղաքներից և գյուղերից:

Սպանված 37-ամյա Օֆելյային, 13-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային ու 5-ամյա Սերգեյին հողին հանձնեցին Քաչոտյանների տան հարևանությամբ գտնվող Վաչիանի գերեզմանատանը:

Նշենք, որ հուլիսի 11-ին սեփական տանը մահացած էին գտել նույն ընտանիքի չորս անդամներին: Նույն օրը Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով բերման էր ենթարկվել 23-ամյա հայ երիտասարդ, որը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել: