ԴԱՀԿ-ում բեսպրեդելը շարունակական բնույթ է կրում։ Երբ ուզում՝ կալանք են դնում քաղաքացինեի բանկային հաշվիվների վրա ու անգամ երբ պարզվում է, որ սխալմամբ են դրել, տուգանքը վաղուց մուծված է եղել և այլն, միևնույն է քաղաքացին պետք է վազվզուք մեջ ընկնի, որ հաշիվների վրայից կալանքը հանի։ Իսկ ԴԱՀԿ-ը վերջում մի հատ ներողություն էլ չի խնդրում։

Իրականում, այս խնդիրը շատ արագ կարելի է լուծել ու մի երկու ամսում հասնել նրան, որ ԴԱՀԿ-ում կրակի պես վախենան ապաշքյարա հաշիվներ սառեցնելուց։ Պարզապես պետք է ընդունել օրենք, համաձայն որի ամեն անգամ, երբ ԴԱՀԿ-ն սխալմամբ հաշիվ է սառեցնում, այդ որոշման պատասխանատուները տվյալ տուգանքի չափով տուգանվեն, իսկ ստացված միջոցները մասամբ, կամ էլ ամբողջությամբ ուղղվեն այն քաղաքացիներին, ովքեր տուժել են ԴԱՀԿ-ի փնթի աշխատանքի պատճառով։ Իրատեսակա՞ն է։ Միանշանա՛կ։ Կանե՞ն նման բան։ Տեսանելի ապագայում՝ միանշանակ ո՛չ։

Իրականում, սա ևս մի օրինակ է նրա, որ մեր պետական համակարգում միայն ղեկավարներից չէ, որ բարդակ է։ Խնդրեմ, Քեթրինի Միհրանին հանեցին ու ի՞նչ։ Մի՞թե ԴԱՀԿ-ում վերացավ անասնական վերաբերմունքը սեփական պարտականությունների ու քաղաքացիների իրավունքների նկատմամբ։ Ամենևի՛ն։ Հետևություն․ սկզբունքորեն նշանակություն չունի, թե Քեթրինի Միհրանն է ղեկավարում տվյալ գերատեսչությունը, թե Միհրանի Քեթրինի, թե ես։ Սկզբունքային խնդիրը նրանում է, որ շարքային աշխատակցից, մինչև պետ իրենց պարտականություններին ու առաքելությանը նայում են մատների արանքով և չեն կրում, կամ էլ մինիմալ պատասխանատվություն են կրում դրանցում թերանալու պարագայում։ Ուստի, այնպես արեք, որ այդ պատասխանատվությունը զգան ու զգան ոչ միայն բարոյական, այլև նյութական-ֆինանսական դաշտում և խնդիրն է կլուծվի։