Հերքվել է Նիսում ահաբեկչությունից ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը. նա ողջ է։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջը:

Ավելի վաղ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մեջ ՀՀ 2 քաղաքացի կա։

«Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին»,- Twitter–ում գրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հուլիսի 15-ին, ժամը 12.45-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածներից մեկը 1982 թ. ծնված Մ. Գ.-ն է, որը ՀՀ քաղաքացի է: